Զախարովա. Մոսկովյան հռչակագիրը որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների համար
 Զախարովա.  Մոսկովյան հռչակագիրը որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների համար
19:56     26 02 2022    
Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված հռչակագիրը որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կատարելու ենք մեր բոլոր պարտավորությունները Երևանի հանդեպ, որը մեր հին և մոտ դաշնակիցն է։ Մեր համոզմամբ` Բաքվի հետ ստորագրված հռչակագիրը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ փոխգործակցությունը: Հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները՝ մենք թարմացնում ենք երկկողմ պայմանագրային ու իրավական բազան», – ասել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ռուսաստան  


Լրահոս