Մեհրիբան Ալիևա. Մեր դասարանում կային ադրբեջանցիներ, հայեր, ռուսներ, հրեաներ, և մենք բոլորս ընկերություն էինք անում - ՏԵՍԱՆՅՈՒԹ
  Մեհրիբան Ալիևա.  Մեր դասարանում կային ադրբեջանցիներ, հայեր, ռուսներ, հրեաներ, և մենք բոլորս ընկերություն էինք անում -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
18:28     24 02 2022    
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, ով փետրվարի 23-ին Մոսկվայում մասնակցել է նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը, պատասխանելով՝ RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ Ադրբեջանում էթնիկ սկզբունքով մուտքի արգելքի ենթադրյալ առկայության մասին, պերճախոս օրինակ է բերել.

«Բառացիորեն մեր Մոսկվա մեկնելու նախօրեին ադրբեջանական հեռուստատեսությամբ վավերագրական ֆիլմ է հեռարձակվել մի տարեց կնոջ մասին, նա 79 տարեկան է, և նա եկել է Աղդամ՝ ազատագրված Աղդամ՝ իր տունը գտնելու։ Կինն իսկապես շատ ծեր էր, հազիվ էր քայլում, և գրեթե 30 րոպե փորձում էր արցունքների միջով պատմել իր հույզերի մասին, որ, իհարկե, ոչինչ չի գտել։ Նա նույնիսկ ավերակները չի գտել: Սա իսկապես սարսափելի տեսարան է, և ես կարծում եմ, որ այժմ հնարավորություն է. ուզում եմ հրավիրել բոլորիդ, դա պետք է տեսնել սեփական աչքերով:

Առաջին պատերազմի տարիներին մոտ մեկ միլիոն փախստական ենք ունեցել։ Երազանքով ապրողներից շատերը չեն ապրել, ովքեր ապրել են, իհարկե, այժմ սա նրանց համար երջանկություն է։ Եվ, իհարկե, այս մարդիկ ունեն ընտանիքներ, ծանոթներ։ Իսկ երբ նման իրավիճակներ են լինում, դա ճիշտ է, ինչպես ընդգծել է նախագահը, առաջին հերթին [Ադրբեջան եկող հայազգիներին] պաշտպանելու համար։

Ես սովորել եմ դպրոցում, մեր դասարանը բացարձակ բազմազգ դասարան էր՝ հայեր, ռուսներ, հրեաներ, ադրբեջանցիներ։ Ես նույնիսկ չեմ էլ կարող ասել, որ մեր դասարանում ադրբեջանցիներ կային, դուք երևի հիշում եք, դասարանում 45 հոգի կար - նրանք մեծամասնություն էին կազմում: Եվ մենք բոլորս ընկերություն էինք անում, միասնական էինք, և բացարձակապես ոչինչ չէր կանխագուշակում։ Եվ այս էությունը, կարծում եմ, ադրբեջանական ժողովրդի ամենալավագույն հատկանիշներից մեկն է և այն ոչ մի տեղ չէր կարող անհետանալ։ Այն, որ այդպես է այսօր, դա միանգամայն հասկանալի է, ցավոք սրտի, պատմական արմատներ ունի՝ ինչու դա տեղի ունեցավ»,- ասել է Մեհրիբան Ալիևան։

Բացի այդ, Մ.Սիմոնյանի հաջորդ հարցին, թե Մեհրիբան Ալիևայի հայ համադասարանցիները կարո՞ղ են գալ Ադրբեջան, առաջին փոխնախագահը պատասխանել է դրականորեն:

Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա   Ադրբեջան  


Լրահոս