Պուտինը և Իլհամ Ալիևը կքննարկեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
 Պուտինը և Իլհամ Ալիևը կքննարկեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
19:01     22 02 2022    
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 10-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում` Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են նաև քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը:

Ըստ հաղորդագրության` բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր:
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Իլհամ-Ալիև  


Լրահոս