Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Քոչարյանի եւ Սարգսյանի նկատմամբ
 Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Քոչարյանի եւ Սարգսյանի նկատմամբ
15:29     21 02 2022    
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ։

«Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության են ենթարկվել, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- ասել է Ադրբեջանի զինդատախազության հատուկ հետաքննությունների բաժնի պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիեւը։

Նա ընդգծել է, որ 1988 թ․ փետրվարից Քոչարյանն ու Սարգսյանը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով, Ղարաբաղում կազմակերպությունների եւ հաստատությունների հայազգի աշխատակիցների հավաքներ են անցկացրել։

«Քանի որ նրանք քարոզում են, որ Ղարաբաղը պատկանում է հայերին, եւ այնտեղ պետք է ապրեն միայն հայերը, ինչպես նաեւ կոչ են անում վտարել ադրբեջանցիներին այդ տարածքներից, հրկիզել նրանց տները, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության են ենթարկվել եւ գտնվում են հետախուզման մեջ»,- ​​ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս