Թուրքիայում պաշտոնապես ուժի մեջ է մտել Շուշայի հռչակագիրը
 Թուրքիայում պաշտոնապես ուժի մեջ է մտել Շուշայի հռչակագիրը
09:00     15 02 2022    
Պաշտոնապես ուժի մեջ է մտել Շուշայի հռչակագրի հաստատման մասին օրենքը, հայտնում է Zinvor.info-ն։

«Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշայի հռչակագրի վավերացման մասին օրենքը պաշտոնապես հրապարակվել է Թուրքական «Resmi Qezet» թերթում:

«Հաստատվել է 2021 թվականի հունիսի 15-ին Շուշայում ստորագրված «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշայի հռչակագիրը։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։ Օրենքի դրույթները հաստատվում են նախագահի կողմից», - նշում է պարբերականը:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս