Թուրքիայի ՆԱ. Շուշայի հռչակագիրը նոր մակարդակի է բարձրացնում հարաբերությունները
  Թուրքիայի ՆԱ.  Շուշայի հռչակագիրը նոր մակարդակի է բարձրացնում հարաբերությունները
10:39     14 02 2022    
Շուշայի հռչակագիրը շատ կարևոր է մեր ժողովուրդների ապագայի համար, քանի որ այդ հռչակագրով Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները բարձրացվում են բոլորովին նոր մակարդակի։

Այս մասին Turkic World-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում, տեղեկացնում է Zinvor.info-ն։

«Շուշայի հռչակագիրը մի փաստաթուղթ է, որն ընդգրկելով երեկվա և այսօրվա ադրբեջանա-թուրքական հարաբերությունների բոլոր ոլորտները, դրանք ամուր հիմքերի վրա առաջնորդում է դեպի ապագա», - հայտնել են աշխատակազմում:

Նախագահի աշխատակազմում նաև նշել են, որ, համաձայն հռչակագրի՝ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն իրենց ջանքերը Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման, տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս