Չավուշօղլու. Ադրբեջանի հետ մեր ճակատագիրն ու ապագան նույնն է
  Չավուշօղլու.  Ադրբեջանի հետ մեր ճակատագիրն ու ապագան նույնն է
17:44     10 02 2022    
«Մենք նույն ճակատագիրն ու ապագան ունենք Ադրբեջանի հետ: Ինչպես Հեյդար Ալիևն է ասել, մենք մեկ ազգ և երկու պետություն ենք: Մենք գիտենք, թե ինչպես պետք է գործել որպես մեկ ազգ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ որպես մեկ պետություն: Ղարաբաղյան հաղթանակը ձեռք բերվեց այս զգացումներով և վճռականությամբ»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասինTRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Առաջնորդվելով՝ «մեկ ազգ-երկու պետություն» սկզբունքով, մենք Ադրբեջանի հետ կշարունակենք պաշտպանել և աջակցել միմյանց»,- ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով, երկու երկրները մշտապես աջակցել են միմյանց տարբեր հարթակներում, և Շուշայի հռչակագիրը հանդիսանում է դրա դրսևորումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս