Սելջուկ Բայրաքթար. Պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին տեխնոլոգիական նախագծերում
  Սելջուկ Բայրաքթար.  Պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին տեխնոլոգիական նախագծերում
11:44     07 02 2022    
«Մենք պատրաստ ենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանում տեխնոլոգիական նախագծերի իրականացման համար»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին՝ այս տարի Բաքվում կայանալիք Teknofest ավիատիեզերական տեխնոլոգիաների փառատոնին նվիրված մամուլի ասուլիսում ասել է՝ Teknofest-ի վերահսկիչ խորհրդի նախագահ, թուրքական Technology Team հիմնադրամի ղեկավար Սելջուկ Բայրաքթարը։

«Teknofest-ը իրականություն դարձրեց մեր երազանքները: Նախ նա դուրս եկավ Ստամբուլի, իսկ հետո՝ Թուրքիայի սահմաններից։ Սա աշխարհում առաջին ավիատիեզերական և տեխնոլոգիական լայնածավալ փառատոնն է՝ 1,2 միլիոն մասնակցով: Չմոռանանք, որ ազգային պաշտպանական արդյունաբերությունը հանդիսանում է մեր անկախության հիմնական չափանիշը։ 2018 թվականին, երբ սկսվեց փառատոնը, դրան միացավ 20000 ուսանող, իսկ հետո նրանց թիվն ավելացավ։ Մեր նպատակը հանդիսանում է տեխնոլոգիական ապագան։ Ուստի բոլորին հրավիրում եմ միանալ այս միջոցառմանը, որպեսզի դուք կարողանաք դերակատարում ունենալ ուժեղ Ադրբեջանի ձևավորման գործում»,- նշել է Ս.Բայրաքթարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Սելջուկ-Բայրաքթար   Ադրբեջան  


Լրահոս