Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հաջող է անվանել վերջին 30 տարիների ընթացքում
 Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հաջող է անվանել վերջին 30 տարիների ընթացքում
10:19     02 02 2022    
«Վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջող են եղել զարգացման, բարեկամության և գործընկերության առումով»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, ԱՀ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Caspian Policy Center-ի կողմից կազմակերպված «ԱՄՆ-ի և Կասպիցի տարածաշրջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարին» թեմայով վեբինարում:

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը ռազմական և լոգիստիկ աջակցություն է ցուցաբերել սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ԱՄՆ-ի կողմից սկսված պայքարում. «Ադրբեջանը վերջին 30 տարիների ընթացքում ապացուցել է, որ լավ բարեկամ է։ Իր հերթին, ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին ամրապնդում է մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Հաստատվել է, որ այդ աջակցությունը տարածաշրջանային անվտանգության կարևոր բաղադրիչ է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս