Սահիբա Գաֆարովա. Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք հաստատել Շուշայի հռչակագիրը
  Սահիբա Գաֆարովա.  Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք հաստատել Շուշայի հռչակագիրը
14:17     01 02 2022    
«Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշայի հռչակագիրը հաստատելու մասին»` ԱՀ օրենքի նախագիծը, այս պատմական փաստաթուղթը նախագահ Իլհամ Ալիևի կողմից ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման համար։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր՝ Միլլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստում փաստաթուղթը ներկայացնելու ժամանակ ասել է՝ Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովը:

«Մեր սրտերը բաբախում են Թուրքիայի հետ։ Սա ադրբեջանական պետականության կարևորագույն փաստաթղթերից մեկն է։ Այն պետք է համարել ամենակաևոր փաստաթուղթը՝ տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունների պաշտպանության տեսանկյունից։ Շուշայի հռչակագիրը ազատագրված Ղարաբաղի և Ադրբեջանի ապագան ապահովող փաստաթղթերից մեկն է»,- ընդգծել Է Ս.Սեյդովը:

Խոսնակ Սահիբա Գաֆարովան նշել Է, որ Ս.Սեյդովը արտահայտել է յուրաքանչյուր պատգամավորի, յուրաքանչյուր ադրբեջանցու դիրքորոշումը. «Մենք՝ որպես 6-րդ գումարման Միլլի Մեջլիսի պատգամավորներ, շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք հաստատել Շուշայի հռչակագիրը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Ադրբեջան  


Լրահոս