Ռուստամ Գասեմի. Իրանն իր ավանդը կներդնի Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման գործում
  Ռուստամ Գասեմի.  Իրանն իր ավանդը կներդնի Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման գործում
16:43     25 01 2022    
Իրանը Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում իր ավանդը կներդնի Ադրբեջանի ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքներում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Տնտեսական համագործակցության իրանա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Գասեմին։

«Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Իրանը շահագրգռված է հարևան երկրների, մասնավորապես՝ բարեկամ Ադրբեջանի հետ կապերի ամրապնդմամբ»,- ասել է Գասեմին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս