Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հարցեր
 Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հարցեր
11:21     09 12 2021    
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հանդիպել է այդ երկրի ազգային պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայի հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից:

Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում Ադրբեջանի դեսպանատանը։

Կողմերը քննարկել են պաշտպանական և այլ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս