ԱՄՆ-ն Ադրբեջանին կնվիրի ևս 30 հայտնաբերող շներ
 ԱՄՆ-ն Ադրբեջանին կնվիրի ևս 30 հայտնաբերող շներ
09:47     22 11 2021    
ԱՄՆ-ն Ադրբեջանին կնվիրի ևս 30 ական հայտնաբերող շներ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Մինչ օրս Մարշալի ժառանգության ինստիտուտը հպարտանում է, որ կարողացել է տրամադրել 40 ական հայտնաբերող շներ: Շները ներգրավվել են ականների և պայթունավտանգ ռազմամթերքների մաքրման գործողություններին, ականազերծել են ավելի քան 30 միլիոն քառակուսի մետր տարածք: Ականազերծման աշխատանքներում ANAMA-ին օգնելու համար, առաջիկա 1,5 տարվա ընթացքում կնվիրաբերվեն ևս 30 ական հայտնաբերող շներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս