Մեհրիբան Ալիևան շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Հաղթանակի օրվա առթիվ
 Մեհրիբան Ալիևան շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Հաղթանակի օրվա առթիվ
12:40     08 11 2021    
Առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Հաղթանակի օրվա կապակցությամբ գրառում է արել Instagram-ի իր պաշտոնական էջում:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ հրապարակման մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայրենական պատերազմում տարած փառապանծ հաղթանակի առաջին տարեդարձի կապակցությամբ։

Դժվար է բառերով արտահայտել այն բոլոր զգացմունքներն ու հույզերը, որոնք ապրում են մեր սրտերում և տրվել են մեզ Ամենազորի կողմից: Յուրաքանչյուր ադրբեջանցի սպասում էր Հաղթանակին, յուրաքանչյուր ադրբեջանցի իրավամբ հպարտանում է այս Հաղթանակով:

Այս նշանակալի օրը ուզում եմ իմ անսահման երախտագիտությունը հայտնել Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերին, մեր հերոս զինվորներին ու սպաներին, անվախ նախագահին, ով միշտ պահում է իր խոսքը։

Թող Ալլահը լուսավորի մեր անմոռանալի նահատակների հոգիները։ Գլուխ եմ խոնարհում մայրերի ու հայրերի առաջ, ովքեր մեծացրել են հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերելու պատրաստ հերոսներ:

Ադրբեջանցի ժողովուրդ, ապրիր հավերժ գլուխդ բարձր: Մենք բոլորս միասին անցել ենք փշոտ, դժվարին, բայց փառավոր ճանապարհ՝ դեպի մեծ Հաղթանակ տանող ճանապարհ։ Որպես հաղթանակած ժողովուրդ՝ մեզանից յուրաքանչյուրի սուրբ պարտքն է պաշտպանել անկախ Ադրբեջանը և մեր միասնությունը։ Թող Ամենազորը պահպանի ադրբեջանական ժողովրդին և մեր հայրենիքը: Խորին հարգանքով և սիրով՝

Ձեր ՄԵՀՐԻԲԱՆ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա   Ադրբեջան  


Լրահոս