Իսրայելի դեսպան. Ոչ մի երրորդ երկիր չի կարող խոչընդոտել Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին
  Իսրայելի դեսպան.  Ոչ մի երրորդ երկիր չի կարող խոչընդոտել Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին
14:25     26 10 2021    
«Մենք կարևորում ենք Ադրբեջանի հետ բարեկամությունը»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

Դիվանագետը նշել է, որ Բաքվում անցկացվող «Rebuild Karabakh» ցուցահանդեսում ներկայացված են տարբեր տեխնոլոգիաներ ներդրող ընկերություններ Իսրայելի ամեն մի անկյունից և դա անվանել Իսրայելի և Ադրբեջանի միջև բարեկամության և զարգացող հարաբերությունների խորհրդանիշ։

«Մենք բարձր ենք գնահատում այս բարեկամությունը և գոհ ենք, որ այն ամրապնդվում է: Ոչ մի երրորդ երկիր, ոչ ոք չի կարող դեմ լինել մեր հարաբերություններին, խոչընդոտել դրանց», - նշել է Ջորջ Դիկը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս