«Հրապարակ». Փաշինյանը Դավիթ Տոնոյանին պաշտոն էր խոստացել
  «Հրապարակ».  Փաշինյանը Դավիթ Տոնոյանին պաշտոն էր խոստացել
15:29     01 10 2021    
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ, կալանավորված Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկության, Տոնոյանի եւ Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ձերբակալության մասին լուրերը երեկ մեծ աղմուկ առաջացրին: Ոմանք սպասում էին նման զարգացումներին, որովհետեւ բռնել-պատժելու շոուները պակասել են, եւ նոր բեմականացումներ են պետք` պատերազմի տարելիցի օրերին:

Երեկ ողջ օրվա ընթացքում պատկան մարմինները որեւէ մեկնաբանություն չտվեցին կատարվածի կապակցությամբ, միայն երեկոյան ԳՇ մամուլի խոսնակը հաստատեց Ստեփան Գալստյանին ԱԱԾ հրավիրելու փաստը: Տոնոյանի նկատմամբ իրականացվածը հատկապես ապշեցրել էր նրա ընկերներին:

Մեզ ասացին, որ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր նրան եւ խոստացել ինչ-որ պաշտոն առաջարկել, ինչին նա սպասում էր իր պաշտոնանկության օրվանից սկսած: Ապա օրերն անցել էին, վարչապետը սկսել էր ձգձգել նշանակումը եւ կապի դուրս չգալ, իսկ երեկ արդեն ԱԱԾ-ն թակեց Տոնոյանի դուռը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս