Այդ մասին
Zinvor.info-ին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:
Նա նշել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն իրենց մանդատի համաձայն հանդիպել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով ձերբակալված անձանց հետ. «ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են ձերբակալվածների պահպան պայմաններին: Բացի այդ, ձերբակալվածներին հնարավորություն է տրվել հեռախոսով և տեսակապի միջոցով խոսել ընտանիքների հետ»:
Իլահա Հուսեյնովան նաև նշել է, որ ԿԽՄԿ աշխատակիցները պարբերաբար մասնակցում են անհայտ կորածների որոնումներին այն տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ: