Տղերքի մարմիններն ամիսներով պահեցին սառնարաններում. Արամ Գևորգյան
 Տղերքի մարմիններն ամիսներով պահեցին սառնարաններում.  Արամ Գևորգյան
14:26     04 09 2021    
Արամ Գևորգյանը գրում է.

«Լեյտենանտ Արթուր Օհանջանյանն է։ Արթուրի դեպքի մասին դեռ օրեր առաջ էի ասել, որ գրելու եմ, բայց մի քանի ճշտելու բան կար։ Եվ հիմա ամեն ինչ պարզ է.. Արթուրը Ազոխ գյուղից էր։ 2 տարեկան էլ չկար, երբ նրա հայրը սպանվեց Արցախյան առաջին պատերազմում, 1994 թ հունվարի 7 ին։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո Արթուրը ծառայության է անցնում բանակում։ Առաջին օրից մասնակցել է պատերազմին։ Հադրութի անկումից հետո զորքի մի մասը Ֆիզուլիից տեղափոխում է Մարտունի 2։ Նոյեմբերի 3-ին, դիպուկահարի կրակոցից Մարտունու պաշտպանական շրջանի «Ըլբալի» տեղմասում սպանվում է Արթուրը...

Նոյեմբերի 2-ից արդեն Արթուրի հարազատները նրանից լուր չունեին, այնինչ Արթուրի դին լրիվ ճանաչելի վիճակով նոյեմբերի 6-ից եղել է դիահերձարանում, գրպաններում՝ անձնագիր, վարորդական իրավունք, բանկի քարտ։ Դեպքին ականատես եղած զինվորներն ասել են, որ Արթուրը զոհվել է։ Կինն ու հարազատները նրան փնտրել են բոլոր դիահերձարաններում։ Բոլոր տեղերում ասել են, որ նման անուն, ազգանունով մարդ չկա իրենց մոտ...
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս