Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակվել
 Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակվել
16:18     04 08 2021    
Եվրամիությունը Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նշանակման մասին որոշումը ստորագրել է՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոսեպ Բորելը:

Որոշման համաձայն՝ Պյոտր Միխալկոն նշանակվել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար: Ներկայումս նա հանդիսանում է Մոլդովայում ԵՄ ներկայացուցչության ղեկավարը:

Ավելի վաղ, Պյոտր Միխալկոն եղել է Հունաստանում Սլովակիայի դեսպանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս