Ռուս խաղաղապահները Ոսկեպարում ուղեկալ են դնելու
 Ռուս խաղաղապահները Ոսկեպարում ուղեկալ են դնելու
12:00     04 08 2021    
Ոսկեպարի բնակիչներից տեղեկացա, որ այսօր Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների և այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։ Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին, որտեղից ճանապարհը թեքվում է դեպի Ոսկեպարհի հին անասնաֆերմաներ և Վերին Ոսկեպար, նախատեսվում է տեղադրել ռուս խաղաղապահների ուղեկալ, որը կտեղակայվի հավաքովի, մոբիլ կառույցներում։

Նշված տեղը ներկայիս հայ-ադրբեջանական փաստացի սահմանից հեռու է մոտ 300-350 մետր։

Ռուսական խաղաղապահ ուղեկալի տեղադրումը կարող է կապված լինել սահմանի այդ հատվածում դեմարկացիայի և դելիմիտացիայի, Յուխարի Աքսիպարա ադրբեջանական անկլավի հանձնման հետ։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս