Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, խորհրդակցությունների ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է՝ Ադրբեջանի ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Էմիլ Սաֆարովը, իսկ իրանական պատվիրակությունը՝ Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Մոջթաբա Շաստի Քարիմին։
Միջոցառմանը մասնակցել են նաև՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրիզում գլխավոր հյուպատոսության աշխատակիցները, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնատար անձինք, ինչպես նաև երկու երկրների արդարադատության, ներքին գործերի նախարարության, միգրացիոն և սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչներ։
Հյուպատոսական խորհրդակցությունների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ հյուպատոսական ոլորտում երկկողմ համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ։
Կողմերը քննարկել են՝ երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց հյուպատոսական և իրավաբանական արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը՝ առաջացած դժվարությունները վերացնելու համար։