Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է իր գործընկերոջը և ողջ ուզբեկ ժողովրդին՝ Ուզբեկստանի Օլի Մեջլիսի օրենսդիր պալատի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ուզբեկստանի պատմության մեջ առաջին անգամ այս քվեարկությունն անցկացվել է խառը ընտրակարգով, ևս մեկ անգամ հստակ ցույց է տվել երկրի հավատարմությունը ժողովրդավարական պետության սկզբունքներին։ Նախագահն ընդգծել է, որ քվեարկության արդյունքները՝ Շավքաթ Միրզիյոևի քաղաքական գծի նկատմամբ ուզբեկ ժողովրդի վստահության ցուցիչ են, Ուզբեկստանի հետագա զարգացման և ամրապնդմանն ուղղված նրա ջանքերին ժողովրդական իրական աջակցության արտահայտություն։
Zinvor.info