Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին սոցցանցերում գրել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Արդեն 4 տարի է անցել՝ Հայաստանի զինված ուժերի կողմից «Սմերչ» հրթիռներով կասետային զինամթերքով Բարդա քաղաքը և շրջակա գյուղերը ռմբակոծելուց։ Արդյունքում զոհվել է մոտ 30 խաղաղ բնակիչ, ավելի քան 100 մարդ ծանր վիրավորվել է։ Հայաստանի Հանրապետությունը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, ունի պարտավորություն և իրավական պատասխանատվություն՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր պատերազմական հանցագործներին, ովքեր այս և այլ ծանր հանցագործություններ են կատարել Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ»,- նշել է նա։
Zinvor.info