Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Ադրբեջանի առաջնահերթությունները COP29-ում
 Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Ադրբեջանի առաջնահերթությունները COP29-ում
08:59     10 10 2024    
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մուհամեդի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովի (COP29) նախապատրաստական աշխատանքները և այս համաժողովում Ադրբեջանի նախագահության առաջնահերթությունները։

Ամինա Մոհամմեդն ընդգծել է Ադրբեջանի դերի կարևորությունը բազմակողմ դիվանագիտության մեջ և բարձր է գնահատել երկրի գործունեությունը COP29-ի կազմակերպման գործում։ Նա նաև նշել է Ապագայի գագաթնաժողովի ընթացքում ընդունված վերջնական փաստաթղթի կարևորությունը, որում արտացոլված են խաղաղության, անվտանգության, նոր տեխնոլոգիաների և ֆինանսական ճարտարապետության հարցերը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   ՄԱԿ  


Լրահոս