Կոբախիձեն ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման կարևորությունը
 Կոբախիձեն ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման կարևորությունը
09:05     08 10 2024    
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Ըստ Zinvor.info-ի՝ Վրաստանի վարչապետը համապատասխան հայտարարություն է արել՝ ներկայացնելով իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը։

Նա նաև առաջնահերթություն է անվանել Ռուսաստանի Դաշնության հետ կոնֆլիկտի կարգավորումը։

«Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը նույնպես կարևորագույն առաջնահերթություններից են»,- նշել է Կոբախիձեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Կոբախիձե   Ադրբեջան  


Լրահոս