Ալիև. Ադրբեջանը պետք է հույսը դնի միայն իր ուժերի վրա
  Ալիև. Ադրբեջանը պետք է հույսը դնի միայն իր ուժերի վրա
16:41     04 10 2024    
Այսօր հակաադրբեջանական ուժերի սգո օրն է: Այսինքն՝ ինչպե՞ս կարող է լինել, որ առանց մեր թույլտվության, առանց որևէ մեկին հարցնելու, առանց որևէ մեկից վախենալու, որևէ մեկի հետ հաշվի չնստելով՝ Ադրբեջանը վերականգնեց իր իրավունքները։ Սեփական ուժերի հաշվին, իր որդիների անձնվիրության հաշվին։ Նրանք չեն կարող մեզ ներել սա:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Այսօր Ամերիկան պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի դեմ։ Եվ դրանից հետո ասում են՝ եկեք ամրապնդենք մեր բարեկամությունը։ Ի՞նչ բարեկամության մասին կարող է խոսք լինել»,- ընդգծել է պետության ղեկավարը։ Նախագահը նշել է, որ Ադրբեջանը պետք է հույսը դնի միայն սեփական ուժերի վրա և չխաբվի որևէ խոստումներով, շողոքորթ խոսքերով, կեղծ հայտարարություններով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս