Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին իրեն ուղեկցած լրագրողների հետ զրույցում։
Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Անկարան իր ավանդը կներդնի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ մոտեցման գործում։
«Թուրքիան առանց այդ էլ ձգտում է դրան։ Հուսով ենք, որ լուծելով հարցերը և վերացնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա դժվարությունները, մենք նոր ուղի կթևակոխենք»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։