Ալիև. Ադրբեջանական ժողովուրդը հիանալի գիտի, թե ով է մեր բարեկամը և ով է մեր թշնամին
  Ալիև.  Ադրբեջանական ժողովուրդը հիանալի գիտի, թե ով է մեր բարեկամը և ով է մեր թշնամին
18:28     23 09 2024    
Մեր դեմ գաղափարական սադրանքները շարունակվում են: Ճիշտ է, նրանք մինչ օրս ոչ մի արդյունք չեն տվել, քանի որ նրանց հակադրվում է մեր ժողովրդի հզոր կամքը, մեր ազգային ոգին։ Ոչ մի գաղափարական սադրանք այստեղ չի կարող արմատավորվել։ Բայց սա չպետք է թուլացնի մեզ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը VII գումարման Միլլի Մեջլիսի առաջին նստաշրջանում ունեցած ելույթում։

«Մենք պետք է բացահայտենք մեր դեմ ուղղված բոլոր կեղտոտ խաղերը, և մենք դա անում ենք և՛ պաշտոնապես, և՛ հանրային ու լրատվական հարթությունում։ «Կարծում եմ, որ ադրբեջանական ժողովուրդն այսօր ամեն ինչ շատ լավ տեսնում է, շատ լավ գիտի՝ ով է մեր բարեկամը, ով է մեր թշնամին»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս