Ադրբեջանը նշում է Պետական ինքնիշխանության օրը
  Ադրբեջանը նշում է Պետական ինքնիշխանության օրը
09:27     20 09 2024    
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանում նշվում է Պետական ինքնիշխանության օրը։

Հիշեցնենք, որ նախօրեին նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել Պետական ինքնիշխանության օր սահմանելու մասին։

Փաստաթղթում ընդգծվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ավարտվեց հակաահաբեկչական գործողությունը, որը սկսվել էր Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում լայնածավալ սադրանքները կանխելու, Հայաստանի Զինված ուժերի մնացորդների զինաթափելու և ադրբեջանական հողերից դուրս բերելու, այդ տարածքներում Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգի վերականգնելու նպատակով:

Ընդամենը 23 ժամ տևած գործողության արդյունքում ադրբեջանական բանակը բարձր պրոֆեսիոնալիզմով կատարեց իր առջև դրված բոլոր առաջադրանքները։ Այսպիսով, սեպտեմբերի 20-ին ամբողջությամբ վերականգնվեց Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս