Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև համագործակցության ընթացիկ օրակարգը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Գոհունակություն է հայտնվել երկու երկրների միջև համագործակցության կապակցությամբ, որը հիմնված է փոխադարձ հարգանքի ու աջակցության, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։
Անդրեյ Սիբիգան հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև համագործակցությունը հետագայում էլ ավելի կամրապնդվի: Նա երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից ցուցաբերվող մարդասիրական օգնության համար, մասնավորապես Իրպեն քաղաքում ենթակառուցվածքների վերականգնման և վերակառուցման, ականազերծման համար:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info