Ալիևը՝ Ռահմոնին. Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Տաջիկստանի միջև կապերին
  Ալիևը՝ Ռահմոնին.  Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Տաջիկստանի միջև կապերին
14:39     09 09 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։

Ուղերձում ասվում է.

«Հարգելի Էմոմալի Շարիֆովիչ,

Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից ուրախ եմ Ձեզ և Ձեր ողջ ժողովրդին փոխանցել՝ ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ազգային տոնի՝ Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ .

Ձեր հեռատես ղեկավարությամբ՝ Տաջիկստանը, վստահորեն քայլելով համապարփակ զարգացման և սոցիալ-տնտեսական վերելքի ճանապարհով, բարձր հեղինակություն է ձեռք բերել միջազգային ասպարեզում։

Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Տաջիկստանի միջև այնպիսի ամուր հիմքի վրա կառուցված կապերին, ինչպիսիք են ընդհանուր պատմամշակութային արմատները, եղբայրությունը, փոխադարձ վստահությունը և աջակցությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների միջև ձևավորված դարավոր ամուր բարեկամական հարաբերությունները, ակտիվ քաղաքական երկխոսությունը և մեր միջև փոխըմբռնումը՝ այսօր ադրբեջանա-տաջիկական բարձր մակարդակի համագործակցությունը որոշող հիմնական գործոններից են։

Այս տարվա մայիսին Ադրբեջան կատարած Ձեր պետական այցը նոր էջ բացեց ադրբեջանա-տաջիկական կապերի պատմության մեջ և մեր հարաբերությունները հասցրեց ռազմավարական գործընկերության մակարդակի։

Վստահ եմ, որ մեր բազմաթիվ փոխայցելությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն՝ նոր բովանդակությամբ մեր միջպետական համագործակցության հարստացմանը, մեր եղբայրական ժողովուրդների միջև համերաշխության հետագա ամրապնդմանը, մեր երկրների և ընդհանուր առմամբ տարածաշրջանի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը:

Հարգելի Էմոմալի Շարիֆովիչ, այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ գործերում, իսկ Տաջիկստանի եղբայրական ժողովրդին՝ մշտական խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս