Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Տաշքենդ քաղաքում գտնվելու ծրագրին համապատասխան՝ նախատեսվում է ամենաբարձր մակարդակով բանակցությունների և Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստի անցկացումը՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարների նախագահությամբ։
Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են՝ ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության ուզբեկա-ադրբեջանական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հարցեր։
Ուշադրության կենտրոնում են լինելու փոխադարձ առևտրաշրջանառության ավելացումը, համագործակցության նախագծերի նոր պորտֆելի ձևավորումը, գործարար կապերի զարգացումը, այդ թվում՝ միջտարածաշրջանային փոխանակման շրջանակում, տրանսպորտային և հաղորդակցական ներուժի բացումը, մշակութային և հումանիտար կապերի ակտիվացումը և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info