Թուրքիայի դեսպանը՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատանը
 Թուրքիայի դեսպանը՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատանը
15:23     06 08 2024    
Իրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քըրլանգըչը այցելել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Х սոցցանցում գրել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։

«Ես շատ ուրախ եմ ողջունելու իմ հարգարժան գործընկեր Հիջաբի Քըրլանգըչին և մյուս աշխատակիցներին, ովքեր առաջինն են այցելել մեր դեսպանատուն, որը վերսկսել է իր աշխատանքը նոր հասցեով։ Մենք շնորհակալություն հայտնեցինք նրանց այցի համար և ընդգծեցինք՝ մեր դեսպանությունների միջև համագործակցության շարունակման և հետագա ամրապնդման կարևորությունը»,- գրել է դիվանագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս