Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Հիշեցնում ենք ֆրանսիական կողմին, որ պատերազմը, որը մենք մղեցինք Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում՝ Հայաստանի 30-ամյա օկուպացիային վերջ դնելու և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, մեր երկրի օրինական իրավունքն էր միջազգային իրավունքի շրջանակներում:
Ադրբեջանի ցանկացած ջանք, այդ թվում՝ իր ռազմական ներուժի մեծացումը, ուղղված են եղել և ուղղված են արդար նպատակի հասնելուն: Սակայն դա չի կարելի ասել օկուպանտ Հայաստանի մասին:
Ֆրանսիայի կողմից Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը, որը շուրջ 30 տարի օկուպացված է պահել ադրբեջանական տարածքները, իրենց հայրենիքից վտարել մոտ մեկ միլիոն ադրբեջանցիների, զանգվածային սպանություններ ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է կատարել, ցույց է տալիս, թե որքան անարդար է Ֆրանսիայի քաղաքականությունը ինչպես միջնորդության շրջանում, այնպես էլ 44-օրյա Հայրենական պատերազմից հետո։
Կուզենայինք հիշեցնենք նաև, որ հենց Ֆրանսիայի նման պետությունների քաղաքականությունն էր, որ չնպաստեց հակամարտության խաղաղ կարգավորմանը, թույլ չտվեց դադարեցնել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացումը և գրեթե 30 տարի կոծկեց Հայաստանի ագրեսիան։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի ջանքերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը և ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, որևէ արդյունքի չեն տա»,- ընդգծել է Հաջիզադեն։
Zinvor.info