«Անադոլու». Ադրբեջանի նախագահի օգնականին ներկայացրել են «Ադրբեջանի գաղտնիքները» գիրքը
  «Անադոլու».  Ադրբեջանի նախագահի օգնականին ներկայացրել են «Ադրբեջանի գաղտնիքները» գիրքը
17:39     17 07 2024    
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի կողմից հրատարակված «Ադրբեջանի գաղտնիքները» գիրքը ներկայացվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, հայտնում է Anadolu գործակալությունը։

Բաքվում Թուրքիայի դեսպանատան լրատվության հարցերով խորհրդական Ջիհանգիր Իշբիլիրն այցելել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև «Անադոլու» գործակալության Ասիայի և Կովկասի լրատվական բաժնի տնօրեն Թոլգա Օզգենչը, քննարկվել են մամուլի ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցեր։

Այցի ընթացքում Իշբիլիրը Հաջիևին է նվիրել «Ադրբեջանի գաղտնիքները» գիրքը, որը ստորագրել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի տնօրեն Ֆահրեթթին Ալթունը։ Հաջիևը, ծանոթանալով գրքին, շնորհակալություն է հայտնել:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս