Զաքիր Հասանովն այցելել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի ջրասուզական կենտրոն
 Զաքիր Հասանովն այցելել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի ջրասուզական կենտրոն
09:29     17 07 2024    
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նրա գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև «Birlestic-2024» միջազգային օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցող այլ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավար կազմը Ղազախստան կատարած այցի շրջանակներում այցելել են ռազմանավերից մեկը:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, պատվիրակություններին ուղեկցել է Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովը։

Այցի ընթացքում հյուրերին տեղեկացրել են հրթիռահրետանային նավի և դրա անձնակազմի աշխատանքի հիմնական ուղղությունների մասին։ Այնուհետ հյուրերն այցելել են Ղազախստանի Ռազմածովային ուժերի ջրասուզական կենտրոն, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին, ուսումնասիրել փոքր և խոշոր տրամաչափի զենքերն ու տեխնիկական սարքավորումները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   Ղազախստան  


Լրահոս