Ավարտվել է Իլհամ Ալիևի պետական այցը Պակիստան
  Ավարտվել է Իլհամ Ալիևի պետական այցը Պակիստան
17:18     12 07 2024    
Ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պետական այցը Պակիստան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Պակիստանի Նուր Խան Ռազմաօդային բազայում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, Ադրբեջանի նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել:

Իլհամ Ալիևին ճանապարհել են Պակիստանի ներքին գործերի նախարար Սայիդ Մոհսին Ռազա Նագվին և այլ պաշտոնյաներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս