Իրանի ԱԳՆ. Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի աշխատանքը մինչև հուլիսի վերջ
  Իրանի ԱԳՆ.  Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի աշխատանքը մինչև հուլիսի վերջ
18:17     09 07 2024    
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի աշխատանքը առաջիկա 15-20 օրվա ընթացքում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր տնօրինության ղեկավար Մուջթաբա Դեմիրչիլուն։

«Ակնկալվում է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը կվերսկսվի առաջիկա 15-20 օրվա ընթացքում»,- ասել է նա։

Դեմիրչիլուն նաև նշել է, որ պաշտոնական Թեհրանը դեռ չի նշանակել Ադրբեջանում Իրանի նոր դեսպան։ Նրա խոսքով, դեսպանի նշանակման հարցը կքննարկվի երկրում նոր կառավարության ձևավորումից հետո։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս