Արևմտյան Ադրբեջանի համայնքը քննադատել է Freedom House-ի զեկույցը
 Արևմտյան Ադրբեջանի համայնքը քննադատել է Freedom House-ի զեկույցը
11:29     02 07 2024    
Freedom House կազմակերպությունը, որը երկար ժամանակ եղել է արմատական հայկական սփյուռքի վարձու խոսափողը, 2024 թվականի հուլիսի 1-ին հրապարակել է հերթական հակաադրբեջանական զեկույցը, որում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից հայերի տեղափոխվելը Հայաստան ներկայացվում է որպես մարդու իրավունքների խախտում:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարությանը։

Նշվում է, որ Freedom House կազմակերպության կողմից զրպարտիչ այս զեկույցի հրապարակումը, որն աչք է փակում Հայաստանից և ադրբեջանական նախկինում օկուպացված հողերից մոտ մեկ միլիոն ադրբեջանցիների բռնի տեղահանման վրա, վկայում է այդ կազմակերպության ակնհայտ կողմնակալության և ապակառուցողականության մասին։

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք լայն հանրությանը, որ Freedom House-ը, որտեղ արմատավորվել են բազմաթիվ արմատական հայ գործիչներ, այդ թվում՝ փոխնախագահ Էննի Բոյաջյանը, որևէ առնչություն չունի մարդու իրավունքների պաշտպանության հետ, և այդ կազմակերպությունն ամբողջությամբ ընկել է ռասիստական մտածողություն ունեցող ուժերի ազդեցության տակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս