Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարության մեջ։
«Տեղահանվածների խնդրի կայուն լուծումը կայանում է տեղահանվածների իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծման մեջ: Արևմտյան Ադրբեջանի համայնքը մտադիր է երկխոսության միջոցով հասնել իր անդամներին հայրենի հողեր վերադարձնելու նպատակին։ Համայնքը հարգում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, ներառյալ պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև խաղաղության, հաշտության և համակեցության արժեքները:
Արևմտյան Ադրբեջանի համայնքը միշտ պատրաստ է վերադարձի հարցով ուղիղ երկխոսության Հայաստանի կառավարության հետ։ Չնայած համայնքի կողմից երկխոսություն հաստատելու մշտական փորձերին, Հայաստանը դեռևս չի արձագանքում նրա կոչերին։ Երկխոսությունից Հայաստանի խուսափումը չի նպաստում արդար և կայուն կարգավորման ճանապարհին առաջընթացի հասնելուն:
Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է անում Հայաստանի կառավարությանը հարգել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և պայմաններ ստեղծել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի համար»,- ասված է հայտարարության մեջ։