Ալիևը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ
   Ալիևը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ
17:02     11 06 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վլադիմիր Պուտինին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն , այս մասին գրում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ Ռուսաստանի ողջ ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Մեր ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության ամուր ավանդույթները, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում, հուսալի հիմք են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հաջող և հետևողական զարգացման համար։ Մենք բարձր ենք գնահատում ադրբեջանա-ռուսական համագործակցության ձեռք բերված մակարդակը, որը կրում է դաշնակցային բնույթ։

Այսօր մեր երկկողմ օրակարգը ներառում է համագործակցության գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, որոնց իրականացումը, անշումտ, օգուտ կբերի ոչ միայն մեր երկրներին ու ժողովուրդներին, այլև ողջ տարածաշրջանին։

Համոզված եմ, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունները և բազմակողմ փոխգործակցությունը, որոնք համապատասխանում են մեր բարեկամ երկրների շահերին, կշարունակեն արդյունավետ զարգանալ՝ հագեցած նոր բովանդակությամբ և համատեղ նախագծերով:

Այս նշանակալից օրը, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն և բարգավաճում:

Հարգանքով՝

Իլհամ Ալիև
Ադրբեջանի Հանրապետության նախագահ
Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին  


Լրահոս