Ֆիզուլի է ժամանել Ղրղզստանի պատվիրակությունը
 Ֆիզուլի է ժամանել Ղրղզստանի պատվիրակությունը
16:12     05 06 2024    
Պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող՝ Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (Խորհրդարանի) նախագահ Նուրլանբեկ Շաքիևի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին ժամանել է Ֆիզուլիի շրջան։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ հյուրերին դիմավորել են Աղդամի, Ֆիզուլիի եւ Խոջավենդի շրջաններում ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցչության աշխատակից Էլդար Սեիդովը և այլ պաշտոնատար անձինք։

Ուղևորության ընթացքում հյուրերը կծանոթանան Ֆիզուլի քաղաքի ավերածություններին, որը շուրջ 30 տարի գտնվում էր Հայաստանի օկուպացիայի տակ, ինչպես նաև Ադրբեջանի պետության կողմից տարածքի ազատագրումից հետո իրականացված շինարարական և վերականգնման աշխատանքներին։

Հյուրերին ուղեկցում են ադրբեջանա-ղրղզական միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար Մուսա Գուլիևը, Ղրղզստանում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովը, պաշտոնատար այլ անձինք։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆիզուլի   Ղրղզստան  


Լրահոս