Ղրղզստանի խորհրդարանի նախագահը ժամանել է Ադրբեջան
 Ղրղզստանի խորհրդարանի նախագահը ժամանել է Ադրբեջան
10:33     04 06 2024    
Հունիսի 3-ին պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետություն է ժամանել Ղրղզստանի խորհրդարանի (Յոգորկու Քենեշ) նախագահ Նուրլանբեկ Շաքիևի գլխավորած պատվիրակությունը։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շաքիևին և պատվիրակությանը դիմավորել են Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Հուսեյնլին, Ղրղզստանի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Մուսա Գուլիևը, Ղրղզստանում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովը և այլ պաշտոնյաներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղրղզստան   Ադրբեջան  


Լրահոս