ԱԳՆ. Ադրբեջանը՝ որպես բարեկամ և եղբայր ժողովուրդ, պատրաստ է Իրանին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն
  ԱԳՆ.  Ադրբեջանը՝ որպես բարեկամ և եղբայր ժողովուրդ, պատրաստ է Իրանին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն
10:18     20 05 2024    
Մենք խորապես անհանգստացած ենք Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին և այլ պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի կործանման լուրից։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ X-ի էջում զետեղված հրապարակման մեջ.

«Մենք հուսով ենք և աղոթում ենք նրանց անվտանգության և պաշտպանության համար, երբ փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր: Ադրբեջանը՝ որպես բարեկամ և եղբայր ժողովուրդ, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս