ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտում գտնվող ղարաբաղցի անջատողականներին
 ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտում գտնվող ղարաբաղցի անջատողականներին
16:38     16 05 2024    
Այս տարվա մայիսին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են հայազգի անձանց, որոնց մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմը։

Այդ մասին Zinvor.info-ին ասել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

«Ձերբակալված անձանց հետ առանձին հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք շփվեն իրենց ընտանիքների հետ։ Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն իր այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորված անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը իրենց ընտանիքների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Ադրբեջան  


Լրահոս