Ալի Ասադովը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
 Ալի Ասադովը Բելառուսի փոխվարչապետի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
11:04     15 05 2024    
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է՝ Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոյի հետ։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը նշվել է՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած պետական այցի կարևորությունը, և վստահություն է հայտնվել, որ այցը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Ընդգծվել է նաև առևտրատնտեսական համագործակցության ադրբեջանա-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի կարևորությունը, որը կանցկացվի այս տարվա հունիսին Մինսկում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալի-Ասադով   Բելառուս  


Լրահոս