Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Ֆիզուլիի դպրոց
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Ֆիզուլիի դպրոց
09:27     07 05 2024    
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է Ֆիզուլիի դպրոց։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՄՆ դեսպանատան X սոցիալական ցանցում զետեղված հաղորդագրության մեջ։

«Հաճույք ստացանք Ֆիզուլիի շրջանի անգլերեն ուսուցիչների և աշակերտների հետ զրույցից, որոնց սովորելու կիրքը խորապես ոգեշնչող է և մեծ ներդրում ունի այս տարածաշրջանի ապագա զարգացման գործում: Բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը դեսպանատան կողմից ֆինանսավորվող ուսուցիչների որակավորման բարձրացման ծրագրերի շրջանակներում և անհամբեր սպասում եմ ապագայում միասին աշխատելուն: Շնորհակալություն այսօր ինձ և Դանուսային հյուրընկալելու համար», - հրապարակման մեջ մեջբերվում են դիվանագետի խոսքերը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ   Ֆիզուլի  


Լրահոս