Բայրամովը հրաժեշտ է տվել Ուկրաինայի դեսպանին
 Բայրամովը հրաժեշտ է տվել Ուկրաինայի դեսպանին
09:48     03 04 2024    
Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիսլավ Կանևսկուն՝ դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների ներկա մակարդակից և ընդգծվել համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Հատկապես նշվել է, որ երկու երկրների և մեր ժողովուրդների միջև հարաբերությունները պատմական արմատներ ունեն և մշտապես զարգանում են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, այդ թվում՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա։

Ուկրաինական կողմն ընդգծել է՝ իր երկրի համար Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության կարևորությունը և շնորհակալություն հայտնել դրա համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ուկրաինա