Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ
 Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ
11:51     13 03 2024    
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է՝ այս երկրում Ադրբեջանի և Հայաստանի դեսպաններ Ֆաիգ Գուլիևի և Աշոտ Սմբատյանի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ վարչապետը դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության ու կայունության կարևորությունը։

Նա անդրադարձել է նաև՝ ռազմավարական գործընկերությանը, երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունների կարևորությանը, տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Կոբախիձե   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս