Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի Բաքվում անցկացվող՝ «Բազմազանության պաշտպանություն. իսլամաֆոբիայի դեմ պայքար 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ուղերձում նշվում է, որ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիայի ամենածանր հետևանքներից մեկը՝ համամարդկային նշանակության մեր մշակութային ժառանգության, այդ թվում՝ իսլամական կրոնին առնչվող հուշարձանների կանխամտածված ավերումն ու ոչնչացումն է։ «Թեև, ըստ նախնական հետաքննության, կան օկուպացիայի ժամանակ 65 մզկիթների ամբողջական ավերման ապացույցներ, սակայն այդ թիվը, ցավոք, աստիճանաբար աճում է, և ի հայտ են գալիս իսլամական ժառանգության դեմ հայկական վանդալիզմի բազմաթիվ նոր օրինակներ»,- նշվում է ուղերձում:
Ուղերձում նշվում է նաև, որ այսօր Եվրախորհրդարանը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը դարձել են՝ իսլամաֆոբիան քարոզող և այս գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն վարող հարթակներ։ Ընդգծվում է, որ ներկայիս բացասական միտումը դրսևորվում է որոշ համաշխարհային լրատվական կառույցների գործունեության մեջ։.
«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեխնիկական առաքելություն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այս երկրում։ Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս դիմումին»,- ընդգծում է պետության ղեկավարն ուղերձում։